Առուշ Առուշանյանը Գորիսում է

Առուշ Առուշանյանը Գորիսում է։ Այս մասին «Առուշ Առուշանյան» դաշինքը հայտարարություն է տարածել։

«Սիրելի’ համաքաղաքացիներ, ուզում ենք տեղեկացնել, որ մեր սիրելի քաղաքապետ Առուշ Առուշանյանը գտնվում է Գորիսում, և այսօր՝ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստը՝ Առուշանյանի ուղղակի մասնակցությամբ։ Համոզված ենք, որ յուրաքանչյուր սրտացավ և արդարության ջատագով գորիսեցի պատրաստ է սատարելու մեր քաղաքապետին՝ անձամբ ներկա գտնվելով այնտեղ։

Մեր հոգու պարտքն է գտնվել մեր քաղաքապետի կողքին՝ իմաստավորելով արդարության համար պայքարն ու արժանապատիվ ապրելու մեր իրավունքը»,-նշված է հայտարարության մեջ: