Թող Ալիևը դադարեցնի լարվածություն ստեղծել, այլապես նա կարթնանա դիպուկ հրթիռների ձայնից. իրանցի պատգամավոր

Թեհրանից Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի պատգամավոր Մոհսեն Դեհնավին խստորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին՝ Բաքվում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցչի՝ Ալի Աքբար Օջաղնեդջադի գրասենյակը փակելու որոշման պատճառով:

Այս մասին Դեհնավին գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում, հայտնում է Isna-ն:

«Բաքվի իշխանությունները բարձրացրին ամբարտավանության նշաձողը՝ փակելով Գերագույն առաջնորդի ներկայացուցչի ուրբաթօրյա աղոթասրահը:

Իսրայելական անօդաչու թռչող սարքը գրկելու փոխարեն, թող Ալիևը դադարեցնի լարվածություն ստեղծել, հակառակ դեպքում նա կարթնանա դիպուկ հրթիռների ձայնից: Մեր դեսպանը ևս պարտավոր է ավելի վճռական կատարել իր պարտականությունները», – գրել է պատգամավորը: