Արարատն ու Կարսը պետք է վերադարձվեն Ռուսաստանին․ Մարգարիտա Սիմոնյան (տեսանյութ)

Ռուսական «Սպուտնիկ» և «Ռուսաստանն այսօր» գործակալությունների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոյանը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Արարատն ու Կարսը պետք է վերադարձվեն Ռուսաստանին:

Այս մասին նա ասել է «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում՝ պատասխանելով Վլադիմիր Ժիրինովսկուն առ այն, որ «խիստ կառավարման պարագայում, ինչպես Ցարական Ռուսաստանի օրոք էր, հայերը հետ կստանան Արարատն ու Կարսը»:

«Ես, իհարկե, ուզում եմ վերադարձնել Արարատն ու Կարսը, վերադարձնել Ռուսաստանին, ում և պատկանում էին մինչև Կարսի խայտառակ պայմանագիրը», – ասել է Սիմոնյանը: