Խաղացող երկներից միայն Իրանն է դեմ Էրդողանի առաջ բերած օրակարգին, այն է՝ Զանգեզուրի միջանցքին․ Կարեն Հովհաննիսյան

Խաղացող երկներից միայն Իրանն է դեմ Էրդողանի առաջ բերած օրակարգին, այն է՝ Զանգեզուրի միջանցքին։ Իրանի վրա այժմ փորձում են ինչ-որ ճնշումներ իրականացնել, քանի որ Թուրքիային և Ադրբեջանին չի հաջողվել համոզել ։ Ադրբեջանի դեմքով Թուրքիայի և Իսրայելի մկանների ցուցադրմանը Իրանը նույնպես պատասխանեց մկանների ցուցադրմամբ։ Հաջորդիվ կրկին անցնելու են Իրանին համոզելու գործին, փորձելու են գայթակղիչ առաջարկություններ անել, ընդհուպ տարածքներ խոստանալ, որ համաձայնվի այդ միջանց կոչվածին, եթե իհարկե Բաքվի բռնապետը չդադարի իրեն պահել լկտի և հրահրի պատերազմ։

Ի՞նչ է մնում անել մեզ։ Մենք պարզապես պետք է ակտիվ աշխատենք Իրանի հետ, զուգահեռաբար պատրաստվենք ռազմական գործողությունների, եթե իհարկե մտադիր չենք խաչ քաշել Սյունիքի վրա ։

Մեզ կհաջողի մեկընդմիշտ փակել այն ախորժակը, որն ունի Թուրքիան, եթե կարողանանք ճիշտ դիրքավորվել և ճիշտ գործել։ Այստեղ սխալվեն այլևս ճակատագրական կլինի Հայաստանի Հանրապետության հետագա գոյության համար։ Իսկ ճիշտ դիրքավորվելն անշուշտ Իրանի հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելն է, ավելի վստահելի գործընկեր լինելն է։

 

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։