Պուտինը Ալիևի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկկողմ կապերի զարգացման հեռանկարները և տարածաշրջանում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ընդգծելով տարբեր ոլորտներում ադրբեջանա-ռուսական երկկողմ բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը` պետությունների ղեկավարները վստահություն հայտնեցին համագործակցության հետագա ամրապնդման հարցում, մտքեր փոխանակեցին հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում»,- նշված է հաղորդագրության մեջ: