Կեղծ պատվաստումների մասին ահազանգ չլսեմ՝ ձերբակալեք, կալանավորեք․ Փաշինյանն ափերից դուրս եկավ

ՀՀ կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 7-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին և ոստիկանության հանձնարարեց խիստ միջոցներ ձեռնարկել պատվաստումային գործընթացում օրենք խախտողների նկատմամբ:

«Ես ԱՆ-ից չեմ ուզում լսել բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացը: Էսօր շարժում է ձևավորվում, ասում են՝ ինչի պիտի հարկատուները վճարեն հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն, այդ գումարը, որ հատկացվում է բուժմանը, կարող է այլ նպատակի ծառայել: Խնդիր եմ դրել, գնացեք, լուծեք, որևէ մեկից չբողոքեք: Պետական կառավարման համակարգում մարդ պիտի չլինի, որ պատվաստված չլինի»,- ասաց նա, ապա դիմեց ԱԱԾ-ին և ոստիկանությանը. «Կեղծ պատվաստումների մասին ահազանգ չլսեմ, ձերբակալեք, կալանավորեք: Էդ բժիշկները, որոնք օգտվում են առիթից չպատվաստելու մարդկանց և պատվաստանյութ են փչացնում, շատ խիստ միջոցներ է պետք ձեռնարկել: Ես դիմում են դատախազին և քննչական մարմիններին»։