Ինչպե՞ս է Շուշին «բանակցության» թեմա եղել, եթե պատերազմի 23-րդ օրը հայտարարել ես, որ սեղանին բացառապես «5 + 2» տարբերակն է

2020-ի հոկտեմբերի 20-ին վարչապետի աթոռը զբաղեցնող անձին հարցրել եմ, թե այս պահի դրությամբ ի՞նչ է առաջարկվում միջնորդների կողմից։

Ինքը ուղիղ ասել է՝ «5 պլյուս 2 » տարբերակը։

Այդ հանդիպմանը տարբեր ուժերի ներկայացուցիչներ են եղել և կարող են իմ պնդումը հաստատել։

Պարզ է, որ Շուշին ու Հադրութը չեն մտնում «5 + 2»-ի մեջ։

Հարց կապիտուլյանտին։

Ինչպե՞ս է Շուշին «բանակցության» թեմա եղել մինչև պատերազմը , եթե դու պատերազմի 23-րդ օրը հայտարարել ես, որ սեղանին բացառապես «5 + 2» տարբերակն է։

Ի դեպ, նույն բանն ասել ես նաև հրապարակային դեռ  սեպտեմբերի 27-ին ԱԺ – ում։

Անհերքելի փաստ է՝ պատերազմում պարտվել ես դու, Շուշին ու Հադրութը հանձնել ես դու  քո կապիտուլյացիոն ստորագրությամբ։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից