Իշխանությունները պետք է առանց ավելորդ բառախաղերի պարզաբանեն երեք հարց

Ես միշտ ընդգծել եմ, որ մեր կարծիքները, քննադատությունները, եզրակացությունները պետք է զերծ լինեն էմոցիոնալ ֆոնից։

Այդ իսկ պատճառով, գոյություն ունի հստակության սկզբունք, որը թույլ կտա շատ հստակ հետևություններ անել իշխանությունների նպատակներից այս կամ այլ հարցում։

Օրինակ, իշխանությունները հայտարարում են, որ Արցախի հիմնախնդրի լուծման շրջանակներում իրենք պայքարելու են արցախցիների ինքնորոշման իրավունքի համար։

Կարծես թե այս հարցում ամեն ինչ հասկանալի է, բայց արի ու տես որ ո՜չ, ոչ մի բան պարզ չէ, ասեմ ավելին, չափազանց վտանգավոր է և մշուշոտ։

Եվ այսպես, ինքնորոշման սկզբունքը շատ լայն է և ծավալուն, չհստակեցված ինքնորոշման սկզբունքի համաձայն վաղը տեսականորեն կարող է առաջ մղվել մի թեզ, ըստ որի արցախցիներին կառաջարկվի  «մշակույթային ինքնավարություն» Ադրբեջանի  կազմում։

Ցավոք հաշվի առնելով իշխանությունների ադրբեջանահաճո իբր «խաղաղասիրական» կեցվածքը և խորհրդային միության քարտեզագրության հանդեպ յուրօրինակ սերը, կարծում եմ որ ԱՆՊԱՅՄԱՆ իշխանությունները պետք է առանց ավելորդ բառախաղերի պարզաբանեն երեք հարց։

  1. Ընդունում են ՀՀ-ի իշխանություններն այն պարզ իրողությունը, որ Արցախի Հանրապետությունը ոչ մի ձևաչափով, ոչ մի կարգավիճակով, ոչ մի պարագյում չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
  2. Ընդունում են ՀՀ-ի իշխանությունները Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որպես քաղաքասիրական և իրավական փաստ։
  3. Համարո՞ւմ են արդյոք ՀՀ-ի իշխանությունները, որ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Արցախի Հանրապետության իրավական դաշտ։

Եթե այս հարցերի ՀՍՏԱԿ և ՈՒՂԻՂ պատասխանները հանրությունը չստանա, ապա դա կնշանակի, որ ներկայիս իշխանությունները պատրաստվում են լիարժեք հրաժարվել Արցախի  անկախության գաղափարից ։

Ես առայժմ զերծ կմնամ հետագա վերլուծություններից ակնկալելով պատասխանները, սակայն կրկնեմ եթե պատասխաններ չլինեն ապա համարենք, որ  իմ կողմից վերը նշված ռիսկերը առկա են և ստիպելու են մեզ բոլորիս անել համապատասխան հետեւություններ այս իշխանության իրական կեցվածքի և նպատակների մասին։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից