Պուտինի հայտարարությունից հետո գազի համաշխարհային գները նվազել են. ԶԼՄ-ներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ էներգակիրների աճող գները կայունացնելու պատրաստակամության մասին հայտարարությանը հաջորդել է համաշխարհային շուկայում դրանց գների կտրուկ անկումը: Հղում անելով Financial Times- ին՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկրի ղեկավարը նախկինում ընդգծել էր, որ համապատասխան աշխատանքը պետք է հիմնված լինի կոմերցիոն հիմքի վրա`հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը:

«Չորեքշաբթի շուկայական գազի գները կտրուկ նվազեցին այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է կայունացնել էներգիայի համաշխարհային գների աճը, ինչը սպառնում է զսպել արդյունաբերական գործունեությունը և կտրուկ բարձրացնել գնաճը», – նշում է թերթը:Ըստ ICE Futures-ի տվյալների, չորեքշաբթի Եվրոպայում կապույտ վառելիքի գինը պատմական առավելագույնին՝ 1000 խմ-ը 1937 դոլար, հասնելուց հետո,  օրվա ընթացքում կորցրել է ավելի քան 600 դոլար, իսկ երեքշաբթի օրվա համեմատ դրանք նվազել են գրեթե տասը տոկոսով:

Ըստ վերլուծաբանների՝ մի քանի պատճառ հանգեցրեց Եվրոպայում գազի գների բարձրացմանը. Եվրոպական գազի ստորգետնյա պահեստարանների ցածր մակարդակը, հիմնական մատակարարներից սահմանափակ մատակարարումը և Ասիայում հեղուկացված բնական գազի բարձր պահանջարկը: