Հարցուպատասխանը լոկ պատգամավորների և Նիկոլի ֆունկցիոնալությունը ցուցադրելու համար է

Այսօր փորձում էի լսել կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը։ Չստացվեց, Նիկոլի ձայնի տեմբրից, առաջին իսկ հնչյուններից զգացի, որ սուտ է խոսում, անջատեցի։ Սոցիալական ցանցերում գրառումներից հասկացա, որ ես մենակ չեմ, շատ-շատերն են նույն վիճակում։

Ընդդիմությունը որպես խորհրդարանի աշխատանքին մասնակցելու կարեւոր փաստարկ էր բերում այն, որ հարցուպատասխանի միջոցով իրենք կփոխեն հանրային տրամադրությունները եւ ցույց կտան կառավարող ռեժիմի ստախոս եւ հանցավոր բնույթը։ Բայց ո՞ւմ են ցույց տալու. ժեխին դրանով չես փոխի, քանի որ ժեխը Նիկոլին չի լսում, Նիկոլին նա պաշտում է, մարդկանց նույն պես չես փոխի, որովհետեւ մարդիկ նույնպես չեն լսում Նիկոլին եւ առանց այդ էլ գիտեն նրա հանցավոր եւ կեղծ բնույթը։

Ստացվում է, որ հարցուպատասխանը լոկ պատգամավորների և Նիկոլի ֆունկցիոնալությունը ցուցադրելու համար է։

 

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից։