Վերին Լարսում Ճանապարհը վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ փակ է մեծ բեռնատարների համար

Ճանապարհը վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ փակ է մեծ բեռնատարների համար ձյան առատ տեղումների պատճառով, ասվում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդագրությունում։

Մասնավորապես, կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար արգելքը գործում է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական մայրուղու Գուդաուրի-Կոբի տեղամասում։

Տրանսպորտի մյուս տեսակների համար երթևեկությունն ազատ է։

Ավտոճանապարհների դեպարտամենտն անընդհատ ռեժիմով մաքրում է ճանապարհները, որպեսզի ամենակարճ ժամկետում լիովին վերականգնի հաղորդակցությունը։

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղին, այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանն ու Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Իսկ «Կազբեկ»-«Վերին Լարս» անցակետն այսօրվա դրությամբ միակ գործող անցակետն է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին։

Վրաստանի ցամաքային սահմանները, որոնք օտարերկրացիների համար փակ են կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թ. մարտից, բաց են միայն բեռնափոխադրողների և Վրաստանի՝ հայրենիք վերադարձող քաղաքացիների համար։