«Խաղաղության»՝ իրականում ազգովին ծնկելու դարաշրջանի մեկնարկը տրված է (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայաստան» դաշինքի անդամ, հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

Հոկտեմբերի 6-ից «Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը`Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթով: «Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջափակելու Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, որը համապատասխանում է սահմանամերձ բոլոր երկրների շահերին»,- ասված է հաղորդագրության մեջ: Միհրդատ Մադաթյանից հետաքրքրվեցինք, թե որքանով է այս ամենը համընկնում Հայաստանի շահերի հետ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ պաշտոնական Թեհրանը ռազմական կապուղիների միջոցով ադրբեջանական կողմին հայտնել է, որ արգելել է թռիչքներ իրականացնել դեպի Նախիջևան։

Միհրդատ Մադաթյանի հետ անդրադարձ է կատարվել օրերս ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում հնչած մտքերին՝ համադրելով դրանք այսօրվա իրադարձությունների հետ։

Խոսել ենք նաև 2020 թ․ 44-օրյա պատերազմի և խայտառակ պարտության չբացահայտված հանգամանքների մասին։ Հոգեբանն ընդգծեց, որ կան բազմաթիվ հարցեր, որոնք իր համար անհասկանալի են․ «Սկսած նրանից՝ ինչու 5-րդ, թե 6-րդ օրը Արցախի նախագահականի վրայից հանվեց Արցախի դրոշը»,- հավելեց Մադաթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում