Հայաստանը` Իրան-Ռուսաստան-Թուրքիա խաչմերուկում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Լևոն Մնացականյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Հայաստանում առկա քաղաքական մթնոլորտից և երկիրը կործանումից փրկելու հնարավոր ուղիներից։ Լևոն Մնացականյանի կարծիքով՝ ընդդիմությունը պետք է դադարի քննադատել իշխանություններին և բոլորովին այլ օրակարգեր ստեղծի, քանի որ ամեն անգամ նրանց քննադատելով` հանրության մեջ ամրացնում է իշխանականների դիրքերը և Փաշինյանին նետում արտաքին տերերի գիրկը։

Անդրադարձանք Հայաստանի ինքնիշխանությանը, հաղորդման հյուրն ասաց, որ մեր երկիրը զրկվել է ինքնիշխանությունից, և Հայաստանի ապագա ճակատագրի մասին որոշումներ են կայացնում կամ Ռուսաստանի, կամ Իրանի և կամ Թուրքիայի ղեկավարները, փաստացի մեր երկիրը հայտնվել է այդ պետությունների շահերի բախման խաչմերուկում։ Ի՞նչ է սպասում նման պայմաններում Հայաստանին, կկարողանա՞ ինքնուրույն դիմակացել աշխարհաքաղաքական մարտահրավերներին։

Մանրամասները՝ տեսանյութում