«Մենք կվերադառնանք. փրկված պատառիկներ»․ ցուցահանդես Ստեփանակերտում

Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտի «Եվրոպա Արցախ» հյուրանոցում կբացվի «Մենք կվերադառնանք. փրկված պատառիկներ» ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացրել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ ը։ Ցուցահանդեսում կներկայացվեն ղարաբաղյան երրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներից հոգևոր և մշակությաին արժեքներ: Ցուցահանդեսը կտևի մինչև 2021 թվականի նոյեմբերի 11-ը:

Կազմակերպիչներն են՝ Մշակութային ժառանգության հանրային խորհուրդ և Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ