Բայդենը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը կարող կորցնել իր տնտեսական առավելությունն աշխարհում

Միացյալ Նահանգները կարող է կորցնել աշխարհում իր տնտեսական առավելությունը, եթե լայնածավալ ներդրումներ չանի, այդ թվում՝ սեփական ենթակառուցվածքներում: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Միչիգան ​​նահանգում: Գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք գտնվում ենք շրջադարձային կետում: Ամերիկյան պատմության յուրաքանչյուր 40-80 տարին մեկ մենք հայտնվում ենք շրջադարձային կետում, երբ պետք է ընտրենք, թե որ ուղղությամբ ենք շարժվելու»,-համոզված է նախագահը:

«Երկար ժամանակ Ամերիկան ամբողջ ​​աշխարհին տեմպ է հաղորդել: 20-րդ դարում հիմնականում մենք աշխարհում գլխավորում էինք զգալի առավելությամբ հատկապես, երբ խոսքը վերաբերում է մեր երկրում ներդրումներ կատարելուն, – ասել Սպիտակ տան ղեկավարը։- Բայց հետո ինչ-որ բան տեղի ունեցավ: Մենք դանդաղեցրինք, դադարեցինք ինքներս մեզ համար ներդրումներ կատարել», – նշել է նա:

«Ամերիկան ​​դեռ աշխարհի ամենամեծ տնտեսություն ունեցող երկիրն է: Բայց մենք, որպես երկիր, վտանգում ենք կորցնել մեր առավելությունը», – զգուշացրել է Բայդենը: