Ադրբեջանը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը

Ադրբեջանը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Նախիջևան ուղևորափոխադրումների համար, ասվում է «Ադրբեջանական ավիաուղիների» հայտարարության մեջ: Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հոկտեմբերի 6-ից «Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը`Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթով: Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջափակելու Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, որը համապատասխանում է սահմանամերձ բոլոր երկրների շահերին»,- ասված է չորեքշաբթի ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Հստակեցվում է, որ «Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթի երթուղու փոփոխությունը կհանգեցնի նաև այս ուղղությամբ թռիչքի ժամանակի կրճատմանը, ինչպես նաև թռիչքի ընթացքում վառելիքի սպառման նվազմանը»:

«Այսպիսով, այսուհետ, այս թռիչքն իրականացնելիս, AZAL- ը կարող է օգտվել առկա բոլոր օդային միջանցքներից, այդ թվում`Հայաստանի և Իրանի տարածքներով անցնող օդային միջանցքներից», – ասված է հաղորդագրության մեջ: