Արման Թաթոյանը Կաթողիկոսի գլխավորած պատվիրակության կազմում Իտալիայում է

Մեկնարկել է այցս Իտալիա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակության կազմում:

Նախատեսված են իմ մասնակցությունը մի շարք հանդիպումների, այդ թվում՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, ինչպես նաև «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով բարձրաստիճան համաժողովին:

Այցի ընթացքում տեղի կունենան նաև իմ մասնակցությամբ քննարկումներ Իտալիայի խորհրդարանում, ինչպես նաև մի շարք միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ