Հայաստանում ուսուցիչների գրեթե կեսը 50 տարեկանից բարձր տարիքի են․ ԿԳՄՍ փոխնախարար

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ուսուցչի օրն այսօր նշում են աշխարհում շուրջ 71 միլիոն ուսուցիչներ։ 2021-ի ամռանը հրապարակված գլոբալ զեկույցի համաձայն՝ բոլոր երեխաների կրթության իրավունքն ապահովելու համար ամբողջ աշխարհում ևս 69 միլիոն ուսուցչի կարիք կա։

Համաձայն Համաշխարհային բանկի հետազոտության, Հայաստանում ուսուցիչները գրեթե կեսը (46 տոկոս) 50 տարեկանից բարձր տարիքի են, ինչը նշանակում է, որ Հայաստանը ստիպված է լինելու հաջորդ տասնամյակում ուսուցչական համակազմի յուրաքանչյուր երկու անդամից մեկին փոխարինել նորով։

Ուսուցչի աշխատանքը պետք է լինի ամենահեղինակավոր ու գնահատված աշխատանքներից մեկը»։