Իրանն արգելել է ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքներն իր օդային տարածքով

Իրանն արգելել է ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքները իր օդային տարածքով մայրցամաքային Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը ՝ հղում անելով ռազմական շրջանակներում իր աղբյուրներին: