Դավադիր պատերազմ էր՝ հարված հայ ժողովրդի թիկունքին (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են ազատամարտիկներ Շահե Աճեմյանն ու Գևորգ Գևորգյանը։

Շահե Աճեմյան․«2020-ի սեպտեմբերի 26-ին՝ շաբաթ երեկոյան, Կանադայից եկած ընկերս հրավիրեց հացկերույթի։ ՀՅԴ կռված տղերքով հավաքվել էինք, հին օրերը հիշեցինք, մինչև լուսաբաց կերուխում արեցինք, ուրախացանք։ Լուսադեմին իմացանք պատերազմ է սկսվել․․․Ցավոք, շաբաթ օրվա հավաքին մասնակից Դաշնակցության տղերքից մի քանիսը զոհվեցին։ Մեր այդ օրվա հավաքը ես անվանեցի՝ Վերջին ընթրիք»։

Գևորգ Գևորգյան․«Մեր բանակը իրականում շատ հզոր է,  մեր սպայի, զինվորի մարտական ոգին ամուր է, հայ մարդու մարտական ոգին ամուր է՝ հայրենիքը պաշտպանելու հարցում։ Ուզում էինք հավատալ, որ սրանց՝ այս ապազգայիններին չի հաջողվի  դավադիր հարված հասցնել մեր հայրենիքին, այս իշխանազավթները չեն կարողանա իրականացնել այն ծրագիրը՝ ինչի համար եկել էին։ Բայց, փաստորեն,  իրենց ծրագրերն ավելի խորն էին ու ամուր, ու կարողացան պատերազմը կազմակերպել այնպես, որ թուրքը իր վարձկաններով եկավ  ու հասավ մեր սրբավայր՝ մեր Արցախ»։

Շահե Աճեմյան․«Կամավորը երբեք չի փախչում մարտադաշտից, կամավորը մահվան հետ հաշտված է, կամավորը գաղափարի մարտիկն է, կամավորը հայոց պատմություն գիտե ու հայրենիքի համար միշտ պատրաստ է կյանքը տալ,  կամավորը կատարում է իր պապերի պատգամը, կամավորը երազում է Արևմտյան Հայաստանը, կամավորը վրեժ ունի ու պատրաստ է իր կյանքը տալ։ Կամավորը ո՞նց կարող է փախչել»։

Գևորգ Գևորգյան․ «Այս իշխանության կողմից մեր  Ազատամարտը, մեր հերոսներին, ազատամարտիկներին, մեր հաղթանակները նսեմացնելը եղել է որդեգրված քաղաքականություն՝ դեռ 3 տարի առաջ»։

Շահե Աճեմյան․«90-ականներին, երբ մարդը ներկայանում էր որպես կամավորական, մեր հրամանատարները նրան ուղնուծուծով քննության էին ենթարկում, մաղում էին,  որից հետո նոր տանում մարտադաշտ․․․ Այլ իրավիճակ եղավ 2020-ին․ մինչ 44-օրյա պատերազմը սկսելը, իոննիսյաններով ու ինչ-որ կապիկներով գնացին Արցախ,  խառնեցին մթնոլորտը,  բերեցին սորոսականներին, մի խամաճիկի էլ դրեցին, որից հետո սկսեցին պատերազմը։ Սա ծրագրված պատերազմ էր․․․Արևմուտքը, մութ ուժերը կարողացան խառնել իրար՝ մարտի 1-երով,  Րաֆֆի Հովհաննիսյաններով․․․

Գևորգ Գևորգյան․«Պարտվել է  ռազմաքաղաքական ղեկավարությունը, այդ թվում բանակի որոշակի ծախված ղեկավարները՝ գեներալներ, ՊՆ ղեկավարներ։ Բայց հայ սպան, հայ հրամանատարը,  զինվորը չի պարտվել։ Նրանք նվիրյալներ են․․․ Այս իշխանությունը ծրագրված տարավ մեզ պարտության, իսկ պարտության համար նրանց գլխաքանակ էր պետք, զոհեր էին պետք․․․Մենք գնում էինք մարտի՝ փորձելով խանգարել Արցախի հանձնումը, որպեսզի չիրականանա սրանց դավադիր ծրագիրը։  Բայց սրանք լավ էին պատրաստված»։

Շահե Աճեմյան․«Ինչու հաղթած գեներալներին չթույլատրվեց կազմակերպել հարձակումներ, մարդիկ, ովքեր 94-ից սկսած ունեին իրենց պլանները, թե ի՞նչ անել, եթե լինի հարձակում, ինչպե՞ս դիմագրավել, հազար ու մի սցենարներ էին մշակվել։ Բայց այդ մարդկանց չեզոքացրին»։

Գևորգ Գևորգյան․«Փորձառու գեներալներին թույլ չէին տալիս անմիջական մասնակցելու, ղեկավարելու գործողությունները։ Ես Արցախում տեսել ու շփվել եմ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ,  չեք պատկերացնի, թե նրանց ներաշխարհում ի՜նչ էր կատարվում,  տեսել եմ նրանց աչքերը․․․ Նրանք առաջարկել են Արայիկ Հարությունյանին հանդիպում, բայց Արայիկը  հրաժարվել է հանդիպել   ռազմական գործի գիտակ այդ մարդկանց հետ․․․ Ես Արցախում տեսել եմ Յուրի Խաչատուրովին, Վիտալի Բալասանյանին, Ժաննային, Օգանովսկուն, Արշավիր Ղարամյանին, Բակո Սահակիչին, խոսում էինք, փորձում գտնել իրավիճակից դուրս գալու ճանապարհներ։ Այդ մարդկանց սրտից արյուն էր կաթում․․․

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։