Առողջապահության նախարարությունը շարունակում է կեղծել պատվաստումների մասին

Առողջապահության նախարարությունը հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած հրամանում կրծքով կերակրող մայրերին Քովիդ պատվաստման բացառություններում չներառելու սխալը խոստովանելու և շտկելու փոխարեն իր ենթակայության կառույցի՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջով (https://www.facebook.com/ncdcarm/posts/4382699575144557) փորձում է «հիմնավորել», որ կրծքով կերակրումը պատվաստման հակացուցում չէ։

Որպես իրենց պնդման հիմնավորում բերվում են 2 հղումներ․

  1. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) էջի հղում, որտեղ բացակայում է ՀՀ–ում կիրառվող պատվաստանյութերից առնվազն մեկի վերաբերյալ տեղեկատվություն։
  2. ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) էջի հղումը։ Այն որևէ կերպ չի առնչվում ՀՀ–ում կիրառվող պատվաստանյութերից և ոչ մեկին։

Իսկ հիմա հղում կատարենք փաստերին․

  1. Մեջբերում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրողի հրահանգից․

«- Պատվաստանյութը հակացուցված է հղիության և կրծքով կերակրման ընթացքում»։

  1. Մեջբերում ՌԴ առողջապահության նախարարության կողմից հաստատած «Մեծահասակ բնակչության շրջանում Քովիդ-19 դեմ պատվաստումների անցկացման կարգի ժամանակավոր մեթոդական ցուցումներից»․

«- Պատվաստանյութը հակացուցված է կրծքով կերակրման ընթացքում»։

  1. Մեջբերում ՌԴ առողջապահության նախարարության կողմից հաստատած «Քովիդ-19 կանխարգելման, ախտորոշման և բուժման ժամանակավոր մեթոդական ցուցումներից»․

«- Կերակրող մայրերի շրջանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառման կլինիկական տվյալները բացակայում են։ Հետևաբար կրծքով կերակրման տակ գտնվող նորածինների/մանկահասակ երեխաների համար վտանգը բացառել հնարավոր չէ։ Այդ կապակցությամբ «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը կրծքով կերակրման ընթացքում հակացուցված է»։

Հ․Գ․ Սիրելի կոլեգաներ, մի՛ ստանձնեք ԱՆ վերնախավի (ֆեյք բժիշկների) կեղծիքները քողարկողի դերը։ Մնացեք հավատարիմ բժշկի ձեր բարձր կոչմանը։

Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնություն