Ադրբեջանում կա 1000 իսրայելցի մասնագետ և 1800 ահաբեկիչ. իրանցի նախկին դիվանագետ

Իրանի նախկին դիվանագետ Ամիր Մուսավին «Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Իրանի տրամադրության տակ եղած տվյալների համաձայն՝ Ադրբեջանում կա 1000 իսրայելցի մասնագետ և 1800 ահաբեկիչ, հաղորդում է միջազգային լրագրող Աբաս Ջուման:

Նա նշել է, որ Իրանի զինված ուժերի կենտրոնացումը հյուսիսարևմտյան սահմանին նախազգուշացում է Բաքվին:

«Թեհրանը թույլ չի տա, որ ահաբեկիչներն ու սիոնիստները սպառնան տարածաշրջանի կայունությանը»,- ասել է Մուսավին: