Facebook- ը պաշտոնապես ներողություն է խնդրում ամբողջ աշխարհից

Facebook ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել ամբողջ աշխարհում սոցցանցի աշխատանքներում արձանագրված խափանումների պատճառով: Ներողության հայտարարությունը հրապարակվել է ընկերության թվիթերյան էջում։

«Մենք գիտենք, որ որոշ մարդիկ խնդիրներ ունեն մեր ծրագրերի եւ արտադրանքի հասանելիության հետ: Մենք աշխատում ենք, որպեսզի հնարավորինս արագ վերադարձնենք ամեն ինչ նորմալ հուն և ներողություն ենք խնդրում ցանկացած անհարմարության համար»։

Հիշեցնենք, որ Սոցիալական մեդիա հսկաներ Facebook- ը, Messenger-ը, Instagram- ը և WhatsApp- ը ամբողջ աշխարհում չեն աշխատում։