Ալիևների ընտանիքը և նրանց համախոհները Լոնդոնում գնել են տասնյակ շքեղ տներ՝ գրեթե 700 միլիոն դոլար արժողությամբ. ICIJ

Ադրբեջանի իշխող Ալիևների ընտանիքը և նրանց համախոհները Լոնդոնում գնել են տասնյակ շքեղ տներ՝ գրեթե 700 միլիոն դոլար արժողությամբ:

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հրապարակել է նոր զեկույց, որտեղ ուսումնասիրվում են համաշխարհային առաջնորդների և քաղաքական գործիչների եկամուտների վերաբերյալ գաղտնազերծված միլիոնավոր փաստաթղթեր:

Հսկայական հարստություն ունեցող Ադրբեջանի նախագահի ընտանիքը ևս զեկույցում «պատվավոր տեղ» է գտել:

Հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ Ադրբեջանի նախագահի ընտանիքը և նրանց հարազատները գործարքներ են կնքել Մեծ Բրիտանիայի անշարժ գույքի շուկայում՝ ավելի քան 400 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ:

Երեք երեխաները, սկեսրայրը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկու մտերիմ ընկերները օգտվել են օֆշորային գաղտնի ընկերություններից Լոնդոնի կենտրոնում  շքեղ պենտհաուսներ, առևտրային գրասենյակային տարածք և նույնիսկ հին պանդոկ ձեռք բերելու համար:

Հաղորդվում է, որ Ալիևներն արտասահմանում բազմամիլիոնանոց անշարժ գույք ունեն: Բայց այդ կարողությունը գերազանցում է Միացյալ Թագավորությունում նախկինում նրանց ունեցած ունեցվածքը, և վերջին գրառումները լույս են սփռում բարդ օֆշորային պայմանավորվածությունների վրա, որոնք նրանց թույլ է տալիս գաղտնի պահել:

Ընդհանուր առմամբ, OCCRP-ն հայտնաբերել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված նախկինում անհայտ 84 օֆշորային ընկերություններ, որոնց տիրապետում են Ալիևներն ու նրանց համախոհները 2006 թվականից: Թեև այս օֆշորային ընկերություններից մի քանիսը փակվել են վերջին տարիներին և դրանց մի մասը վաճառվել է, սակայն 2017 թվականի դրությամբ Ալիևները 125 միլիոն ֆունտ ստեռլինգ (191 միլիոն դոլար) փոխանցել են գաղտնի վստահորդի, որը ստեղծվել և վերահսկվում էր նախագահի աներոջ կողմից: