Ամբողջ տարածաշրջանային սակարկությունն ընթանում է Հայաստանի և Արցախի տարածքների շուրջ

Հետաքրքիր է հետևել հայ հասարակության արձագանքին, ով ուրախությամբ հետևում է, թե ինչպես է Իրանը մեթոդաբար ճնշում Ադրբեջանին:

Բայց անհրաժեշտ է նշել երկու էական կետ.

1․ Իրանի և Ադրբեջանի միջև ԱՅՍ ՊԱՀԻՆ  չի լինի լայնամասշտաբ պատերազմ, որը բնավ չի բացառում տեղական սահմանային միջադեպերը:

2․ Իրան-ադրբեջանական սահմանի մոտ զորքերի վարժանքների, Բաքվի նկատմամբ սպառնալիքների և ճնշումների հետ կապված ամբողջ աղմուկը ուղղված է երկու «կարմիր գծերի» խիստ կոշտ նշագծմանը իրանցիների կողմից :

Սա Իսրայելի կողմից Ադրբեջանի տարածքն օգտագործելու հնարավորությունն է Իրանին հարված հասցնելու համար, և իրանցիների համար անընդունելի է Սյունիքի լոգիստիկ հանգույցը թուրք-ադրբեջանական տանդեմին փոխանցելը:

Կրկնեմ՜ թուրքերի կողմից օկուպացված Արցախի տարածքներ+Խուդաֆերիի ջրամբար + մասամբ Նախիջևան իրանական ներխուժման հավանականությունը գրեթե զրոյական է ԱՅՍ ՊԱՀԻՆ:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով հիմնական խաղաղացողների (բացի Թուրքիայից և Ադրբեջանից)   և Իրանի դիրքորոշումների համընկնումը տարածաշրջանի քաղաքական ճարտարապետության առանցքային հարցերի վերաբերյալ,  հավանական է, որ օրինակ տարածաշրջանի «մեծերը» քննարկեն  իրանցի ռազմական դիտորդների տեղակայումը  Սյունիքի և Արցախի խնդրահարույց տարածքներում:

Իրանը նվազագույնը կապահովի պաշտոնական ռազմա-դիվանագիտական ներկայությունը Հարավային Կովկասում, ինչն արդեն լուրջ ձեռքբերում կլինի իրենց համար այս «բոլոլայի» արդյունքում:

Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ Հայաստանի կառավարությունը պարզապես պարտավոր է այժմ ակտիվ քաղաքականություն վարել, քանի որ ամբողջ տարածաշրջանային սակարկությունն ընթանում է Հայաստանի և Արցախի տարածքների շուրջ։Եթե ոչ ,ապա գործող իշխանությունները նույնպես բաց կթողնեն հնարավորությունների պատուհանը և  այդժամ մենք կրկին կանգնելու ենք Հայաստանի շահերի և երկրի համար սպառնալիքի լիակատար անտեսման փաստի առջև:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից