Պետք է գեներալները սկսեն խոսել, պատմեն ճշմարտությունը․ Ռոբերտ Քոչարյան

«Տարբեր ակնկարկներ են եղել պատերազմում պատասխանատվության ու մեղավորության մասին, ակնհայտ է, որ, այո, փորձելու են ամբողջ մեղքը բարդել բանակի վրա, մեր գեներալների վրա։ Ի դեպ, սա այն դեպքը չէ, որ ես ոգևորված եմ բանակի գործողություններով, բայց կրկնեմ՝ պատերազմում է երկիրը, բանակին մենակ են թողել այս պատերազմում», – մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Քոչարյանը։

Նա ընդգծեց՝ պետք է հասկանալ, թե այս ֆունդամենտալ սխալ որոշումներն ում կողմից են կայացվել։

«Եթե նախաձեռնողը եղել է բանակը, Գլխավոր շտաբը, մեր գեներալիտետը, ապա դա մեկ հարց է, եթե այդ որոշումները կայացվել է կառավարության կողմից, վարչապետի կողմից, դա մեկ ուրիշ հարց է, բայց հիմա ես էլ եմ տեսնում՝ փորձ է արվում ստեղծել մի ֆոն, որ կոռումպացված, թալանչի գեներալների գործունեության արդյունք է այս պատերազմում պարտվելը»,- ասաց նախագահը։

«Պետք է գեներալները սկսեն խոսել, պատմեն ճշմարտությունը, հակառակ դեպքում, ամբողջ մեղքը կախվելու է իրենց վզին»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։