Կրկին խայտառակ եղանք…

Ինչպես կասեր դասականը`  «Կենացները գնալով քաղցրանում են»։

Իրանի Մեջլիսի (Խորհրդարանի) պատգամավորները տարածել են համատեղ հայտարարություն, որով միանշանակ սատարում են Իրանի զինված ուժերին։ Նրանք ընգծում են, որ թույլ չեն տալու տարածաշրջանում սահմանների փոփոխություն։ (Սա վերավերվում է միայն Ադրբեջանին և Թուրքիային)։

Ինչպես նաև հայտնում են պատրաստակամություն` տարածաշրջանում Իսրայելի խամաճիկներ հանդիսացող պետությունների հանդեպ ամենակոշտ քայլերին դիմելուն (սա վերաբերվում է Ադրբեջանին)։

Ի ՞նչ հետևություն կարելի է անել։

Իրանը մտավ խաղի մեջ ու ցույց տվեց, որ իր շահերը անտեսել չի ստացվի։

Դրա հետ մեկ տեղ շատ հետաքրքիր է հետևել, թե ինչպես է Իրանը ավելի կատաղի դիրքորոշում ընդունել Հայաստանի Հանրապետության սահմանների հնարավոր փոփոխությունների մասին, քան մեր «պացիֆիստ», խորհրդային քարտեզների մասնագետ և թուրքական “դրական ազդակների” սիրահար  իշխանությունները։

Կրկին խայտառակ եղանք…

Հ. Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ պատերազմ չի լինելու Իրանի և Ադրբեջանի միջև, բայց կարծում եմ, որ Բաքվում և Անկարայում այս ամենից շատ բան հասկացան։

Մեղմ եմ արտահայտվում, շատ մեղմ։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից։