Վրաստանում կեղծ ակցիզային դրոշմանիշների իրացման համար Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հայտնում է, որ Թբիլիսիում ալկոհոլային խմիչքների 3051 կեղծ ակցիզային դրոշմանիշ իրացնելու կասկածանքով մեկ մարդ է ձերբակալվել:

Հետաքննությունն ընթանում՝ է Վրաստանի ՔՕ֊ի «Կեղծ ակցիզային դրոշմանիշերի պատրաստում, իրացում կամ օգտագործում» հոդվածով:

Մեղադրյալին 4-6 տարվա ազատազրկում է սպառնում։

Աղբյուրը՝ Новости-Грузия