Լուկաշենկոն նշել է ցմահ նախագահ մնալու պայմանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում նախագահ լինել մինչ ի մահ, սակայն շեշտել է, որ Արևմուտքի ճնշման դեպքում նա կպաշտպանի երկրի անկախությունը նույնիսկ կյանքի գնով:

«Երդվում եմ, որ ես չեմ պատրաստվում մինչև մահ նախագահ լինել: Երդվում եմ: Ամեն ինչ կախված կլինի Բելառուսում իրավիճակից: Եթե դուք և Արևմուտքի ձեր հովանավորները որտեղից պատահի՝ չմիջամտեն մեր գործողություններին, և մենք մեզ վստահ և հանգիստ զգանք որպես ինքնիշխան անկախ պետություն, որպես ժողովուրդ, որն արժանի է լինել ինքնիշխան և անկախ, հավատացեք, ամեն ինչ տեղի կունենա ավելի շուտ, քան կարծում եք: Բայց եթե միայն համարձակվեք նորից միջամտել մեր գործերին, ինչպես նախորդ տարի, վատ կլինի: Կլինի այնպես, ինչպես հիմա եք կարծում», – հայտարարել է պետության ղեկավարը CNN- ին տված հարցազրույցում, որի հատվածները հրապարակվել են Sputnik Բելառուս կայքում:

«Մարդը նախագահ կարող է լինել այնքան ժամանակ, որքան ցանկանում է, և նրան ընտրում է ժողովուրդը՝ եթե նա առողջ է և կարող է կառավարել երկիրը։ Մեզ մոտ իրավիճակը բարդ է: Հետևաբար, այստեղ պետք է լինի եռանդուն, առողջ մարդ, որին կընտրի ժողովուրդը, և որը կցանկանա լինել նախագահ», – ասել է Լուկաշենկոն: Նա դա անվանել է հիմնական պայման:

«Բայց ես մի բանի մասին ասացի. պետք է լինի խաղաղություն և հանգստություն, որպեսզի չփլուզվի այն, ինչ ես ստեղծել եմ որպես Բելառուսի առաջին նախագահ: Եթե դուք հարձակվեք մեզ վրա, անընդհատ ռմբակոծեք մեզ, զրկեք խոսքից, դեմքից և անկախությունից, ես կլինեմ հավերժ նախագահ: Ես կպաշտպանեմ այն, ինչ ստեղծել եմ բելառուս ժողովրդի հետ միասին, նույնիսկ իմ կյանքի գնով», – շեշտել է նախագահը: