Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունների պատճառներից մեկը

Համաձայն մի շարք տվյալների, Թուրքիան և Ադրբեջանը հոկտեմբերի երկրորդ կեսին սահմանային սադրանքներ էին նախապատրաստում Հայաստանի հարավում՝ հետագա «հակահարձակման» և հայ-իրանական սահմանը վերահսկողության տակ վերցնելու նպատակով: Այս մասին տեղյակ էին Իրանի հետախուզական կառույցները, ինչից հետո սկսվեց ռազմական տեխնիկայի չպլանավորված տեղափոխում Նախիջևանի և Ադրբեջանի կողմից գրավված Արցախի Հանրապետության տարածքների ուղղությամբ:

Դա գլխավոր պատճառներից մեկն է Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունների՝ «կարմիր գծերի» և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կամ տարածքային փոփոխությունների անթույլատրելիության մասին:

Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից