Հայերն արտագաղթում են, որ Ալիևը ոտքով գա Երևան․ սա՞ է Փաշինյանի 2050 թ․ ծրագիրը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Գագիկ Համբարյանի հետ անդրադարձ ենք կատարել զանգվածային արտագաղթի ահագնացող թվերին՝ 8 ամսում օդային ճանապարհով 64 հազար 76 մարդ, փոխարենը Նիկոլ Փաշինյանի 2020-2050 թթ․ ռազմավարական ծրագրում նշվում էր՝ Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու։ Այս ամենի համատեքստում համադրելով Նիկոլ Փաշինյանի ելույթները 2020 թ․ սեպտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից, 2021 թ․ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակից, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը․ «Մենք Երևան կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ ոտքով, մեքենաներով և ինքնաթիռներով»՝ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեցինք, թե ինչին էր ուղղված 2050 թ․ ծրագիրը։

Խոսել ենք նաև Իրանի Իսլամական Հանրապետության դերակատարության, ՄԱԿ-ի ամբիոնից Ալիևի, Էրդողանի և նրանց հաջորդած ելույթների, Զանգեզուրի միջանցքի, ինչպես նաև խաղաղության օրակարգի համար Հայաստանի կողմից վճարվող գնի մասին։

Հարցազրույցում անդրադարձել ենք վերջերս ԱՄՆ-ից ժամանած ոմն աղանդավորական Քրիստինեի («Լոսի Քիսո» մականվամբ) «առաքելությանը», որը Գյումրուց տեսանյութ էր հրապարակել և «Մայր Հայաստանի» արձանը համարում էր սատանայական, ինչ-որ վերլուծություններ անում, քանդում անեծքը, երգում աստծո համար, պարում։

Մանրամասները՝ տեսանյութում