Առողջապահության նախարարի հրամանը անվավեր ճանաչելու մասին դիմումը հանձնվել է Վարչական դատարան

Վարչական դատարանին հանձնվեց Առողջապահության նախարարի հրամանը անվավեր ճանաչելու մասին դիմումը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր Արա Զոհրաբյանը։

«Մենք նաև խնդրել ենք, որպեսզի մինչև գործի դատաքննության ավարտը, կասեցնի նախարարի հրամանի գործողությունը։ Հուսով ենք, որ դատարանն օբյեկտիվ որոշում կկայացնի»,-ասաց Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ հանրագրի ստորագրահավաքը շարունակվում է։

Հիշեցնենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը դեմ է պատվաստման պարտադրանքին: