Այս տարածաշրջանի հետ կապված սիոնիստների երազանքները երբեք իրականություն չեն դառնա․ Ադրբեջանում Իրանի դեսպան

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին արձագանքել է Իսրայելի դեսպանի մեղադրանքներին, թե Իրանը «ճնշում է կրոնական փոքրամասնություններին և հրեաներին»:

«Մենք հատուկ հարգանքով ենք վերաբերվում հրեաներին, քրիստոնյաներին և աստվածային կրոնի այլ հետևորդներին: Բայց մենք վստահ ենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը և Պաղեստինը հավերժ իսլամական երկրներ կմնան։ Այս տարածաշրջանի հետ կապված սիոնիզմի երազանքները երբեք չեն իրականանա», – գրել է դիվանագետը թվիթերյան իր միկրոբլոգում։