Ձերբակալել են ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանին

Ստեփան Գալստյանն օրերս ԱԱԾ-ում հարցաքննվել էր զենքի մատակարարման հայտնի գործով։

«Հրապարակը» հայտնել է, որ այս պահին խուզարկում են ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարանը, հավելելով, որ գեներալ–լեյտենանտ Գալստյանին քիչ առաջ ձերբակալել են։

Նշենք, որ Գալստյանն օրերս ԱԱԾ-ում հարցաքննվել էր զենքի մատակարարման հայտնի գործով։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, որը վերաբերում է 2011 թվականին իրականացված զենք-զինամթերքի տենդերին, ինչի շրջանակում ձերբակալվել է ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։ Կալանավորվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարար Դավիթ Գալստյանը։