Անկարան Հունաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համաձայնագիրը համարում է «տարածաշրջանի խաղաղության սպառնալիք»

Անկարայում Հունաստանի և Ֆրանսիայի միջև կնքված պաշտպանական համաձայնագիրը համարել են «տարածաշրջանի խաղաղության և կայունության սպառնալիք»։ Գրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Հունաստանի առավելապաշտական նկրտումները ծովային շրջանների և օդային տարածքի հանդեպ անհամատեղելի են միջազգային իրավունքի հետ։ Հունաստանը կարող է չերազել, թե կստիպի մեզ ընդունել այդ նկրտումները Թուրքիայի դեմ երկկողմ ռազմական դաշինքների ստեղծման ճանապարհով, որոնք վնաս կհասցնեն ՆԱՏՕ-ին»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչը։

Ավելի վաղ Հունաստանը 3 մլրդ եվրո գումարի պաշտպանական համաձայնագիր էր ստորագրել Ֆրանսիայի հետ, ներառյալ ֆրանսիական երեք ֆրեգատների գնումը հունական նավատորմի համար։ Համաձայնագիրը ներառում է պայմանագիր փոխօգնության մասին երրորդ երկրի հարձակման դեպքում։