ՍԴ-ը անօրինական կճանաչի՞ պատվաստման պարտադիր պահանջը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է իրավաբան Էմիլ Մարկոսյանը։

Մեկ ամիս շարունակ Էմիլ Մարկոսյանի և ընկերների նախաձեռնությամբ Մատենադարանում, Ազատության հրապարակում և առողջապահության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ընդդեմ կորոնավիրուսի դեմ պատվաստման պարտադիր պահանջի։ Որքանո՞վ են այդ ակցիաներն արդյունավետ և հանրային ինչպիսի՞ ընդգրկում են ունեցել։ Ըստ Էմիլ Մարկոսյանի՝ օրեցօր ակցիաներում քաղաքացիների ներգրավվածությունն ու հետաքրքրությունը մեծանում է։ Այդ ակցիաները նաև իրազեկման նպատակ ունեն, և այսօր հանրության զգալի մասը այդ իրազեկման շնորհիվ կարողանում է պաշտպանել իր իրավունքները և չտրվել առողջապահության նախարարության անհեթեթ պահանջներին։

Խոսեցինք այն անտրամաբանական որոշումներից, որոնք կայացնում է առողջապահության նախարարությունը, և որոնք որևէ տրամաբանության չեն ենթարկվում։

Խորհրդարանական ընդդիմությունը պատվաստման պարտադիր պահանջի օրինականությունը վիճարկելու համար դիմել է Սահմանադրական դատարան։ Ի՞նչ ակնկալիքներ կան ՍԴ-ից, արդյո՞ք բարձագույն դատարանի շնորհիվ հնարավոր կլինի վերացնել պատվաստման պարտադրանքը։

Խոսեցինք նաև ՊՇՌ թեստերի գնի կտրուկ նվազումից, ինչը, ըստ հաղորդման հյուրի, վկայում է կոռուպցիոն ռիսկերի, գերշահույթներ ստանալու և թալանի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում