Երևանում այսօր վերջին հրաժեշտն են տալիս սիրված երգիչ Հայկոյին

Երևանում այսօր վերջին հրաժեշտն են տալիս ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ, երգահան Հայկոյին (Հայկ Հակոբյան): Արամ Խաչատրյան համերգասրահում են հարազատները, ընկերները, գործընկերներն ու հազարավոր երկրպագուներ, որտեղ սիրված երգչի երաժշտության և ծափահարությունների ուղեկցությամբ ճանապարհում են նրան Վերև:

Սիրված երգիչը կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին՝ 48 տարեկանում՝ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով:  Հայկոյի հոգեհանգիստը կայացել էր երեկ՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հայկոյի աճյունը կամփոփվի Երևանի քաղաքային պանթեոնում: