Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորների, փորձագետների հետ քննարկել է հետագա մարտավարությունը

Սեպտեմբերը 30-ին տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների, փորձագետների, օգնականների հանդիպումը «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ:

«Հայաստան» դաշինքից  հայտնում են, որ քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և դաշինքի առկա և հետագա մարտավարությունը: Անդրադարձ կատարվեց նաև խմբակցության երկամսյա գործունեությանը, հաստատվեց հետագա ռազմավարությունը։