Իրանի հյուսիսարևմտյան հատվածում ցամաքային զորքերի զորավարժություններ են սկսվել

Իրանի հյուսիսարևմտյան հատվածում ցամաքային զորքերի զորավարժություններ են սկսվել, որոնք ստացել են «Հայբարի նվաճողները» անվանումը։

Զորավարժություններին մասնակցում են զրահատանկային ստորաբաժանումներ, հրետանի, անօդաչու թռչող սարքեր ցամաքային զորքերի ռազմաօդային ուժերի ուղղաթիռների աջակցությամբ, փոխանցում է Mehr-ը:

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը, բրիգադային գեներալ Կիոմարս Հեյդարին հայտնել է, որ վարժանքների ընթացքում նախ Իրանի ցամաքային զորքերի անօդաչու թռչող սարքերը տարածքի ընդհանուր նույնականացում են իրականացրել, ապա տեղեկությունն ուղարկվել է հրամանատարական կետ, իսկ արագ արձագանքման 25-րդ բրիգադը զորավարժություններ է անցկացրել։