Պատվաստումների պարտադրման դեմ պայքարում վճռական ենք, մարդկանց չեք կարողանալու խաբել (տեսանյութ)

COVID-19-ի դեմ պատվաստումների պարտադրումն անթույլատրելի է և բարոյական, և իրավական առումներով: Պատվաստումների պարտադրման դեմ պայքարը վճռականորեն շարունակվելու է, այդ պայքարի, իշխանությունների հանցավոր քաղաքականության և այս խնդրի այլևայլ մանրամասների շուրջ է LIVEnews.am-ի տաղավարում զրույցն իրավաբան Էմիլ Մարկոսյանի և «Հայկական շարժում» նախաձեռնության հիմնադիր, քաղաքացիական ակտիվիստ Տաթև Վիրաբյանի հետ:

Այս պահին շատ կարևոր է իմանալ և այլոց փոխանցել, որ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի 2021թ. օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանից բխող` ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, համաձայն արդարադատության նախարարության պաշտոնական տեղեկատվության, կիրառվելու միայն 14.10.2021թ հոկտեմբերի 14-ից:

Սակայն ընդգծենք, որ դրանից հետո էլ չի կիրառվելու, քանի որ Վարչական դատարան ներկայացվող հայցով կամ կից միջնորդությամբ դատարանին խնդիր է առաջադրվելու կիրառել հայցի ապահովման միջոց` հրամանի կատարման կասեցում մինչև վիճարկվող հրամանի կամ խնդրի առնչությամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը, որը կարող է 2022 կամ նույնիսկ 2023 թվականին լինել: Օրենսդրության համաձայն, հայցի ապահովման վերոնշյալ միջոցը չի կարող չկիրառվել:

Սպասելի է, որ դատարանը կբավարարի հայցը, քանի որ բավական լուրջ և համոզիչ փաստարկներ են ներկայացվելու, բայց եթե նույնիսկ մերժում լինի, ապա դատական ակտը բողոքարկվելու է Վերաքննիչ, անհրաժեշտության դեպքում նաև Վճռաբեկ դատարաններում, իսկ վերջնական դատական ակտը ամենաշուտը կարող է լինել հաջորդ տարի, հետևաբար ովքեր չեն ուզում պատվաստվել, մինչ այդ ժամանակ ունեն և թող չխաբվեն կամ ենթարկվեն որևէ պարտադրանքի:

 

Մանրամասները` տեսանյութում