Հրեաների հարգանքի տուրքը Բաքվում

Սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի Հիշատակի օրվա կապակցությամբ, Բաքվի եվրոպական հրեաների (աշկենազներ) սինագոգում աղոթքներ են կարդացվել պատերազմում զոհվածների հոգիների հանգստության համար։ Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Trend-ը:

«Մենք գլուխ ենք խոնարհում Ադրբեջանի որդիների առջև, որոնք իրենց կյանքն են տվել ադրբեջանական հողերի ազատագրման համար»,- ասել է վրացական հրեաների Բաքվի կրոնական համայնքի նախագահ Զամիր Իսաևը:

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում այն ​​զինծառայողների հիշատակի առջև, որոնք իրենց կյանքը տվել են ադրբեջանական հողերի ազատագրման համար: Նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ ադրբեջանական քաջարի բանակը դուրս է մղել թշնամուն: Ամբողջ աշխարհը գլուխ է խոնարհում հայրենիքի ազատագրման համար զոհված Ադրբեջանի որդիների առջև»,- ասել է Ադրբեջանի հրեաների համայնքի ռաբբի Ավրահամ Յակուբովը:

Իսրայելը ինչպես 44-օրյա պատերազմում իր զենք-զինամթերքով աջակցեց Բաքվին՝ բռնազավթելու Արցախի տարածքների 75 տոկոսը, այնպես էլ այսօր շարունակում է լինելԱդրբեջանի կողքին, իր աջակցությունը հայտնելով նաև նման միջոցառումներով։