Դեպի Հայաստան իրանական բեռնատարների համար երթուղին չի փոխվել․ իրանցի պաշտոնյա

Դեպի Հայաստան իրանական բեռնատարների համար երթուղին չի փոխվել։ Mehr-ի տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է Արևելյան Ադրբեջանի ճանապարհատրանսպորտային կազմակերպության գործադիր տնօրեն Օրջալի Ալիզադեն։

Նրա խոսքով՝ իրանական բեռնատարներն օգտագործում են հին երթուղին Նուրդուզի սահմանով, իսկ տարանցիկ ճանապարհով իրանական բեռնատարների անցման համար խոչընդոտներ չկան։

Պաշտոնյան նշել է նաև, որ Ադրբեջանը ուղեվարձ է ստանում իրանական բեռնատարների համար՝ հավելելով, որ Ջուղայի և Նախիջևանի սահմանը դեպի Հայաստան փակ է, ինչպես նախկինում, և դեպի Հայաստան այս երթուղով տարանցում չի իրականացվում:

Հարկ է նշել, որ Նուրդուզի սահմանային անցակետը գտնվում է Ջուղայից 60 կմ արևելք՝ (Մեղրի) Հայաստանի սահմանին։