Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայում, Աֆղանստանում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը առանձնահատուկ ուշադրություն են հատկացրել տարածաշրջանային խնդիրներին։

Պեսկովը հավելել է, որ Պուտինն Էրդողանի հետ զրույցի ընթացքում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև փոխզիջումային լուծումների անհրաժեշտությունը։

«Ռուսական կողմից ընդգծվել է, որ կողմերը պետք է փոխզիջումային լուծումներ գտնեն տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և սահմանների սահմանազատման հարցերում»,-ասել է Պեսկովը։