Ո՛չ, պատվաստվածը 10 օր հետո չի կարող արյան դոնոր լինել (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Առողջ հանրություն» ՀԿ-ի նախագահ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։
Հոկտեմբերի մեկից առողջապահության նախարարի որոշումով բոլոր պետական և մասնավոր հիմնարկներում աշխատակիցները պետք է աշխատանքի ներկայանան կամ պատվաստման մասին հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխաններով, և դա փաստորեն պարտադիր է լինելու, որքան էլ նախարարը պնդում է, թե պատվաստումը պարտադրաբար չի իրականացվելու։ Մարինա Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ ինչ խնդիրներ կան նախարարի որոշման հետ կապված, և արդյո՞ք նրա պահանջները տրամաբանությունից դուրս չեն՝ ելնելով որոշ հանգամանքներից։
Մարինա Խաչատրյանն անդրադարձավ անգամ պատվաստման դեպքում Քովիդով հիվանդանալու մեծ հավանականությանը՝ հարց հնչեցնելով, թե ինչո՞ւ պոտենցիալ վարակակիր պատվաստվածները նույնպես չպետք է թեստեր հանձնեն և այդպիսով ապահովագրեն իրենց գործընկերներին վարակվելուց։ Մյուս կողմից էլ նա անվստահություն հայտնեց այդ թեստերի արդյունավետությանը՝ ասելով, որ հաճախ պատասխանները սխալ են լինում։
Այսօր համաշխարհային փորձարկումների որոշ արդյունքներով մեկ անգամ Քովիդով հիվանդանալուց հետո մարդկանց զգալի մասի մոտ կայուն իմունիտետ է առաջանում, այդ դեպքում անհասկանալի է իմունիտետ ունեցող մարդկանց պատվաստելու պարտադրանքը, երբ կարելի է պարզապես հակամարմինների առկայությունը ստուգել։ Հաղորդման հյուրը պարզաբանեց նաև այս հանգամանքը՝ ասելով, որ հիվանդացած և իմունիտետ ունեցող մարդկանց համար նախարարի որոշումը պարտադրանք չի նախատեսում, բայց մարդկանց շրջանում թյուրըմբռնում կա։
Նեյրովիրաբույժը հիշեցրեց բացահայտված այն դեպքերը, երբ անգամ պատվաստվելուց հետո քաղաքացիները ծանր ընթացքով են հիվանդությունը տարել, անգամ մահեր են գրանցվել, որոնցից մեկի մասին վերջերս հայտարարեց փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում