Այդ երկրին թույլատրել օգտագործել «Ադրբեջան» անունը ռազմավարական սխալ էր. Իրանցի փորձագետ

Իրանական «Arman e Melli» թերթի սեպտեմբերի 29-ի համարում տպագրել է քաղաքական ակտիվիստ Ֆարզադ Սեյֆիի հոդվածը՝ Ադրբեջանից եկող հակաիրանական հայտարարությունների վերաբերյալ:

Infoteka24.ru-ի տեղեկացմամբ, հոդվածում հեղինակը, մասնավորապես, շեշտել է.

-Ադրբեջանը պատմականորեն պատկանել է Իրանին,

– Թույլատրել այս երկրին օգտագործել «Ադրբեջան» անունը՝ ռազմավարական սխալ էր,

– Վերջին տասնամյակներում Ադրբեջանը դարձավ Իրանի դեմ Իսրայելի համար ռազմահենադաշտ,

– Բաքուն, ոգեշնչված Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի աջակցությամբ, աչքը տնկել է Իրանի թյուրքալեզու գավառներին,

– Իրանը լռում է պատժամիջոցների, երկրի տնտեսության վիճակի և Թուրքիայի կարիքը ունենալու պատճառով,

– Եթե Բաքվի հակաիրանական գործողությունները շարունակվեն, Իրանը պետք է լուրջ ռազմական նախազգուշացում տա և բացահայտ աջակցի Հայաստանին՝ ստիպելով Բաքվի ղեկավարությանը նահանջել:

– Եթե Բաքվի ղեկավարությունը շարունակի հանդես գալ Իրանի տարածքային ամբողջականության դեմ, Թեհրանը պետք է աջակցի ադրբեջանական թալիշներին և համակարգի նրանց ընդվզումը Բաքվի իշխանությունների դեմ: