ԱՀԿ աշխատակիցները Կոնգոյում Էբոլայի համաճարակի ժամանակ բռնաբարել են 50-ից ավելի կանանց, տուժածներից մեկն էլ երեխա է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության աշխատակիցները Կոնգոյում էբոլայի համաճարակի ժամանակ բռնաբարել են շուրջ 50 կանանց, տուժածներից մեկը երեխա է: Սա տեղի է ունեցել վաղուց, բայց նոր է բացահայտվել: Այս մասին գրել է Sky News-ը՝ հղում կատարելով ԱՀԿ հատուկ հանձնախմբի պաշտոնական հաշվետվությանը։

Անցած տարի ԱՀԿ-ն հատուկ խումբ ձևավորեց, որը պետք է պարզեր սեռական բռնություների դեպքերի հանգամանքները։ Այսօր արդեն ԱՀԿ նախագահը հայտարարեց քննության արդյունքները և ներողություն խնդրեց։

«Ներողություն եմ խնդրում այն ամենի համար, ինչարել են ԱՀԿ աշխատակիցները։ Ներողություն եմ խնդրում այն բոլոր ծանր հետևանքների համար, որոնք առաջացելօ են նրանց պատճառով։ Այն ինչ ձեզ հետ է կատարվել, երբեք չպետք է կրկնվի»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։

Նշենք, որ 83 բռնարարաներից 21-ը ԱՀԿ աշխատակիցներ են եղել։ Սեռական հարաբերությունների դրդելու համար նրանք սպառնացել են կանանց աշխատանքից ազատմամբ կամ խոստացել են պաշտոնի բարձրացում։

Բռնության ենթարկված կանանցից 29 հղիացել է, սակայն ընդհատել են հղիությունը հանցագործների ստիպմամբ։ Տուժածներից մեկն էլ 14-ամյա մի աղջիկ է եղել, որ փողոցում սիմ քարտեր է վաճառել։ Նրան մոտեցել է ԱՀԿ աշխատակիցը, օգնություն առաջարկել, բայց տարել է հյուրանոց և բռնաբարել։

ԱՀԿ տնօրենն իր խոսքում նշել է, որ կատարվածը դավաճանությւուն է մնացած գործընկերների նկատմամբ, որոնք վտանգելով իրենց կյանքը փորձում են օգնել մյուսներին։

Նշենք, որ քննությունը դեռ ավարտված չէ։ Թեդրոս Գեբրեյեսուսը ընդգծել է՝ մանրամասն քննվելու են բոլոր դրվագները։