Հանկարծամահ է եղել Գյումրու ավագանու երիտասարդ թեկնածուներից մեկը
Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններին առաջադրված ավագանու երիտասարդ թեկնածուներից՝ նորաստեղծ «Թասիբով» դաշինքի անդամ Միշա Չոմարյանը հանկարծամահ է եղել: 35 ամյա երաժիշտ-մանկավարժը մինչ այդ առողջական վիճակից երբեք չի դժգոհել:
Դաշինքի առաջնորդ Կարապետ Պողոսյանն էլ լրատվամիջոցներին հայտնել է, որ թիմի ամենաակտիվ մասնակիցն էր Միշան, 22 թեկնածուներից 9-րդ համարի ներկայացուցիչը: Դաշինքը քարոզարշավը դադարեցրել է: