Google-ը բացատրել է, թե ինչու է հեռացրել Russia Today-ի յութուբյան գերմաներեն ալիքները

Google ընկերությունը հեռացրել է գերմանական Russia Today-ի յութուբյան ալիքները՝ COVID-19-ի վերաբերյալ «կեղծ տեղեկատվության մասին կանոնները խախտելու պատճառով»:

«RT DE- ն նախազգուշացվել է նման բովանդակության ներբեռնման համար, որը խախտում է COVID-19-ի մասին կեղծ բժշկական տեղեկատվության նկատմամբ մեր քաղաքականությունը: Դա հանգեցրել է տեսանյութ հրապարակելու նրանց իրավունքների կասեցմանը», – ասել են ընկերությունում:

Նրանք նշել են, որ իրավունքների կասեցման ժամանակ ալիքի սեփականատերերը փորձել են այլ ալիքով շրջանցել սահմանափակումները: Արդյունքում, երկու ալիքներն էլ փակվել են՝ YouTube-ի ծառայության պայմանները խախտելու համար:

«Ռոսկոմնադզոր»-ն ալիքների դեմ իրականացվող գործողությունները համարում է գրաքննություն և տեղեկատվության ազատ հոսքի առանցքային սկզբունքների խախտում: Կարգավորողը պահանջել է հնարավորինս շուտ վերացնել հաշվի բոլոր սահմանափակումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: