ՌԴ խաղաղապահները ԼՂ-ում հնարավոր խախտումների կանխմանն ուղղված ուսումնավարժանքներ են իրականացրել. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները մարտական պատրաստվածությանն ուղղված վարժանքների ընթացքում համալիր գործողություններ են իրականացրել իրենց պատասխանատվության «Հյուսիս» գոտում դիտակետերում հնարավոր խախտումները կանխելու և անվտանգության ապահովման նպատակով: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ինչպես հաղորդվում է, պարապմունքների ժամանակ անձնակազմն առաջադրանքներ է կատարել՝ ուղղված սադրիչ գործողությունների կանխմանը:

«Առաջադրանքների կատարման արդյունավետությունը մեծապես կախված է զինծառայողների կարևոր պրոֆեսիոնալ որակների մակարդակից»,- ընդգծել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Ֆոմինը:

Ազդանշան ստանալուն պես խաղաղապահները կարճ ժամկետներում տեղակայման վայրից դուրս գալուն, պաշտպանական դիրքերը գրավելուն ուղղված գործողություններ են կատարել: Ուսումնավարժանքների ժամանակ կիրառվել են БТР-82А զրահափոխադրիչները: