ԻՀՊԿ փոխհրամանատարն անտեսել է Ալիևի մեղադրանքները՝ նրան համեմատելով փոքր երեխայի հետ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարի տեղակալ Սարդար Ֆադավին լրագրողներին տված հարցազրույցում սարկազմով է արձագանքել Ադրբեջանի հետ սահմանին ԻՀՊԿ-ի զորավարժությունների վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքներին: Գրել է Инфотека 24-ը։

«Երբ փոքր երեխան վիրավորում և անիծում է ձեզ, դուք ձեր ձեռքը դնում եք այդ երեխայի գլխին և ուշադրություն չեք դարձնում», – ասել է Ֆադավին:

Հիշեցնենք, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները ծայրահեղ լարված են ադրբեջանցի քաղաքական գործիչների հակաիրանական հայտարարությունների, ինչպես նաև Իրանի սահմանին Արցախի օկուպացված տարածքներում Իսրայելի ակտիվության աճի ֆոնին: